News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Շրջանառության հարկի մասին նոր օրենքի կասեցում պահանջող առեւտրականները կոչ են անում, որ ընդդիմադիր քաղաքական գործիչները սատարեն իրենց։ Այսօր՝ հունվարի 30-ին, հերթական անգամ կառավարության առջեւ հավաքված ցուցարարները կոչով դիմեցին Նիկոլ Փաշինյանին, Լեւոն Տեր-Պետրոսյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին եւ ՀՀԿ-ական գործարար պատգամավորներին։

«Այստեղ լսվում են ձեր կոչերը՝ «պայքար, պայքար, մինչեւ վերջ», դուրս եկեք, եկեք եւ սատար կանգնեք»,- առաջին նախագահին դիմեցին առեւտրականները։

Գործարար պատգամավորներին դիմելով՝ առեւտրականները հիշեցրին. «Լավ կյանքից չէ, որ դուք պատգամավոր եք դարձել, այլ ձեր բիզնեսը պաշտպանելու համար։ Մեզանից պրծան, անցնելու են ձեզ»։

Հաջորդ մեսիջն ուղղված էր Նիկոլ Փաշինյանին. «Մենք քեզ շատ հարգում, սիրում ենք, բայց այստեղ է այսօր քո տեղը»։

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին առեւտրականները խոստացան սատարել Լեռնային Ղարաբաղի ճանաչման իր պահանջում, եթե նա սատարի իրենց։

Հիշեցնենք, որ քիչ առաջ կառավարությունից ցուցարարներին հայտնեցին, որ վարչապետը պատրաստ է ընդունել առեւտրականների 15 ներկայացուցչի։ Նրանք այժմ կառավարության շենքում են, դրսում լարվածությունը չի թուլանում, հարյուրավոր ցուցարարներն անընդհատ վանկարկում են՝ «կասեցում»։ Նրանց մի մասը անժամկետ նստացույց է հայտարարել։

Նշենք, որ առեւտրականներն այսօրվանից սկսել են իրենց գործունեությունը դադարեցնելու մասին դիմումներ գրել, որոնք փետրվարի 1-ին մեկ փաթեթով կհանձնեն կառավարություն:

Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի տոնավաճառների աշխատողները իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր պետք է ներկայացնեն հարկային մարմնին։ Նոր փոփոխությամբ՝ առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով: Կառավարությունը նոր օրենքը հիմնավորում է խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելու անհրաժեշտությամբ։ Տոնավաճառների աշխատողների բողոքներից հետո միայն հոկտեմբերի 6-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է մինչեւ 2015թ. փետրվարի 1-ը հետաձգել «Շրջանառության հարկի»  մասին օրենքում առկա գույքագրման պահանջը:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ