News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը 2-րդ տեղն է զբաղեցրել «ռուսական անշարժ գույքի արքաների» ցուցակում, որը կազմել է Forbes ամսագիրը:

Forbes-ը կազմել է 2014թ. Ռուսաստանի տարածքում ունեցած անշարժ գույքի վարձակալությունից ամենաշատ եկամուտ ստացած թոփ 30 գործարարների ցանկը: Մասնակիցների առաջին հնգյակում եկամտի ծավալը տատանվում է 1,4 միլիարդից  520 միլիոն դոլարի սահմաններում:

Մասնավորապես, Սամվել Կարապետյանը միլիարդ դոլարից ավելի եկամուտ է ստացել վարձակալությունից: «Տաշիրին» են պատկանում առեւտրա-ժամանցային 19 կենտրոններ, որոնցից է նաեւ «Ռիո» ցանցը: Ամենախոշոր օբյեկտներից է Մոսկվայի Novotel Moscow City հյուրանոցը:

1-ին տեղում են «Կիեւյան հրապարակ» ընկերության սեփականատերեր Զարահ Իլիեւը եւ Գոդ Նիսանովը, որոնց է պատկանում Մոսկվայի «Ֆուդ սիթի» շուկան, Radisson Royal Moscow հյուրանոցը եւ «Եվրոպական» առեւտրա-ժամանցային համալիրը:

Երրորդ տեղում են «Իկեա Մոս»-ի սեփականատերերը՝ Ինգվար Կամպարդի ընտանիքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ