News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

2014թ.-ը ԶԼՄ-ների գործունեության համար բարդ ժամանակաշրջան էր. տարին աչքի է ընկել իշխանության տարբեր կառույցների եւ դրանց ներկայացուցիչների կողմից իրականացված խոսքի ազատության սահմանափակման փորձերով, լրատվամիջոցների եւ լրագրողների նկատմամբ կիրառված ճնշումներով եւ խոչընդոտներով: 

Այսօր` հունվարի 30-ին, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը ամփոփ ներկայացրեց ուսումնասիրության արդյունքները:

«Բավական է հիշել, թե ինչ սահմանափակումներ էին փորձում մտցնել իշխանության տարբեր կառույցները, մասնավորապես` ֆեյքերի մասին տխրահռչակ օրինագիծը, կամ իրավապահ մարմինների պահանջը` բացահայտելու տեղեկատվության աղբյուրը` խախտելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքը: Անցած տարին մտահոգիչ էր նրանով, որ Հայաստանում արձանագրվեցին լրագրողների նկատմամբ բռնություններ»,- ասաց Աշոտ Մելիքյանը:

Ըստ վիճակագրական տվյալների` անցած տարի արձանագրվել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 9 դեպք, ԶԼՄ-ների եւ նրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների 43 փաստ, տեղեկատվություն ստանալու եւ տարածելու իրավունքի խախտման 13 դեպք: 2014թ.-ին տարբեր դատարաններում վարույթ է ընդունվել ԶԼՄ-ների գործունեությանն առնչվող 22 նոր հայց: Դրանցից 17-ը վերաբերում է վիրավորանքին եւ զրպարտությանը, 3-ը` հեղինակային իրավունքի պաշտպանությանը, 1-ը` տեղեկատվության աղբյուրը բացահայտելուն, 1-ն էլ այլ բնույթի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Ամենաշատ