News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամայանը սկսել է հանդիպումը փոքր բիզնեսի ներկայացուցիչների հետ, որոնք հունվարի 30-ի առավոտից կրկին բողոքի ակցիա են անցկացնում կառավարության շենքի մոտ: Վարչապետի հանձնարարությամբ՝   15 ցուցարարների, որոնց ընտրել են հենց հավաքվածները, թույլ են տվել կառավարության շենք մտնել։

Հանդիպման սկզբում վարչապետը հետաքրքրվեց՝ արդյոք առեւտրի բոլոր ոլորտների ներկայացուցիչները ներկա են հանդիպմանը՝ խնդիրների շրջանակը առավել ընդգրկուն դարձնելու համար: Առեւտրականների հետ միասին վարչապետի մոտ են բարձրացել նաեւ «Փոքր ձեռնարկությունների հայկական միությունն» (Ստեփան Ասլանյան), «Ավտոներկրողների պաշտպանության լիգա» (Տիգրան Հովհաննիսյան) ՀԿ-ների ղեկավարները:

Ներքեւում մնացած առեւտրականները չեն հեռանում եւ պատասխան են պահանջում. թեեւ հանդիպումը սկսվել է մի քանի րոպե առաջ, նրանք արդեն վանկարկում են՝ «պատասխան»:

Հիշեցնենք, որ փետրվարի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» ՀՀ նոր օրենքով առաջարկվում է փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների համար շրջանառության հարկի դրույքաչափը 3,5 տոկոսից նվազեցնել 1 տոկոսի, միաժամանակ, տնտեսավարողները պարտավորվելու են գործունեություն ծավալել հստակ փաստաթղթաշրջանառությամբ: Օրենքն ուժի մեջ պետք է մտներ 2014 թվականի նոյեմբերից 1-ից, սակայն բողոքի ակցիաներից հետո օրենքի գործողության ժամկետը հետաձգվեց մինչեւ փետրվարի 1-ը։ Նոր փոփոխությամբ առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում տնտեսվարողը նախազգուշացվելու է, երկրորդ անգամ՝տուգանվելու 20 հազար դրամով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով: Ավելի վաղ գործադիրի ներկայացուցիչները նշում էին, որ օրենքն ուղղված է խոշոր բիզնեսին  հարկային դաշտ բերելուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ