News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի ֆինանսների նախարարությանը հաջողվել է լիարժեք փոխհամաձայնության հասնել փոքր բիզնեսի ներկայացուցիչների հետ: Այդ մասին այսօր՝ հունվարի 30-ին, կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը:

Նա հիշեցրեց, որ 2014թ. հունիսին խորհրդարանը փոփոխություններ է մտցրել «Շրջանառության հարկի մասին» օրենքում, որը փոքրի բիզնեսի ներկայացուցիչների համար տոկոսադրույքը 3,5%-ից իջեցնում է մինչեւ 1%՝ փոխարենը պահանջելով գործարքների ողջ փաստաթղթաշրջանառությունը:

Այնուհետեւ առեւտրականներին ժամանակ են տվել մինչեւ հոկտեմբերի 1-ը ձեռքբերված բոլոր ապրանքների գույքագրման համար: Գույքագրման վերջնաժամկետը մինչեւ 2015թ. փետրվարի 1-ն է:

Ընդ որում, Միրումյանն ընդգծել է, որ առեւտրականներից մանրամասն նկարագրություն չեն պահանջում. անհրաժեշտ է միայն ապրանքները նշել՝ըստ ամրագրված կատեգորիաների: Ֆինանսների նախարարությունը հանգամանորեն ներկայացրել է գույքագրման կարգը: Բացի այդ, առեւտրականները խոսում են նաեւ մեկ այլ խնդրի մասին. նրանցից մի քանիսը ապրանքները գնում են անմիջապես օտարերկրյա մատակարարներից, սակայն դրանք տրանսպորտային ընկերության միջոցով ուղարկում են այլ երկիր, ուստի մատակարարից չեն կարողանում ստանալ հաշիվ-ապրանքագիրը: «Այս դեպքերը նույնպես նախատեսված են: Գյուղատնտեսական ապրանքների փաստաթղթավորում, ինչպես եւ նախկինում, չի պահանջվում»: Գործնականում, մենք հավատարիմենք մեր պայմանավորվածություններին: Փոքր բիզնեսի ներկայացուցիչների կողմից նոր պահանջների մասին ինձ հայտնի չէ», - եզրափակեց Միրումյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը
Արդեն երրորդ տարին է՝ միասին նշում ենք Հարկ վճարողի օրը: Պետական տոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորել այն կարևոր…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
Ամենաշատ