News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունում հստակ տարբերակված են խնդիրը եւ կոչի հասցեատերը: Այս մասին հունվարի 30-ի մամուլի ասուլիսում հայտարարել է «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի ղեկավար, փորձագետ  Կարեն Բեքարյանը՝ անդրադառնալով Կրակովում Ադրբեջանի արտգործնախարարի եւ համանախագահների հանդիպման արդյունքում տարածված հայտարարությանը:

«Ես չեմ հիշում նման հայտարարություն, որ Մինսկի խմբի համանախագահները հստակ տարբերակեին կողմերին՝ տարբեր կոչերով», - ընդգծել է նա:

Հիշեցնենք, որ Կրակովում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ավարտին համանախագահների տարածած հայտարարությունում մասնավորապես ասված է. «Բռնության աճը,  որը սկսվել է անցյալ տարվանից, պետք է դադարեցվի, վերականգնելու համար վստահությունը՝ ԼՂՀ խաղաղության գործընթացում աճ գրանցելու համար։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանին հավատարիմ մնալ հրադադարի պահպանման ռեժիմին։ Մենք կոչ ենք անում նաեւ հայկական կողմին՝ միջոցներ ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ: Բռնությունը ջնջում է հանուն խաղաղության գործադրվող ջանքերը»:

Այսպիսով, փաստորեն առաջին անգամ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հրադադարի ռեժիմի խախտման պատասխանատու ուղղակիորեն անվանել են Ադրբեջանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ