News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ավագ ոստիկան Էդուարդ Ա.-ի եւ քաղաքացի Օնիկ Մ.-ի կողմից ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով հարուցված քրեական գործը: Նախաքննությամբ պարզվել է, որ ոստիկանության աշխատակից Էդուարդ Ա.-ն եւ քաղաքացի Օնիկ Մ.-ն իրենց ունեցած պարտքերը մարելու նպատակով նախնական համաձայնության են եկել եւ Երեւանում բնակվող ԻԻՀ քաղաքացիներից կատարել տարբեր իրերի գողություն:

Այսպես՝ 2014թ. հուլիսի 12-ին` կեսգիշերն անց, Օնիկ Մ.-ն եւ Էդուարդ Ա.-ն նախնական համաձայնությամբ ապօրինի մուտք են գործել իրանցի Ռենա Մ.-ի բնակարան եւ այնտեղից գաղտնի հափշտակել կենցաղային իրեր` վերջինիս պատճառելով զգալի չափերի` 200 հազ. ՀՀ դրամի նյութական վնաս:

Բացի այդ, Օնիկ Մ.-ն 2014 թ.-ի սեպտեմբերի 1-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, ապօրինի մուտք է գործել մեկ այլ բնակարան եւ գաղտնի հափշտակել ԻԻՀ քաղաքացի Սաֆար Ջ.-ին պատկանող կենցաղային իրեր, հագուստ, ոսկյա մատանի` վերջինիս պատճառելով խոշոր չափերի` մոտ 600 հազ. ՀՀ դրամի նյութական վնաս:

Էդուարդ Ա.-ն եւ Օնիկ Մ.-ն 2014 թ.-ի ամռանը` տարբեր օրերի, գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ ապօրինի մուտք են գործել այլ իրանցիների բնակարաններ եւս, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չեն կարողացել հասցնել:

ՀՀ ոստիկանության աշխատակից Էդուարդ Ա.-ին եւ քաղաքացի Օնիկ Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով, 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով եւ 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, եւ վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քենիայում ջրհեղեղների հետևանքով շուրջ 40 մարդ է զոհվել
Ամբողջ երկրում տուժածների ընդհանուր թիվը գերազանցում է 60 հազարը
ԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց
Այս մասին հայտնում է Ազգային ճակատ տելեգրամյան ալիքը...
Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են
Վիճաբանության մասնակիցները ներկայացել են ոստիկանության Թումանյանի...
Մարտական եղբայրության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել
Ապրիլի 21-ին, Տավուշի մարզի Ոսկեպար-Կիրանց ճանապարհին տեղի ունեցած...
Ոստիկանները ուժ գործադրելով բերման ենթարկեցին Տիգրանաշենի մոտ ճանապարհը փակած մի քանի քաղաքացիների
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
7 մարդ է ձերբակալվել Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ
Երեկ շուրջ 100 մարդ է բերման ենթարկվել...
Ամենաշատ