News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը 2015 թվականի տարեկան ծրագրով նախատեսել է իրականացնել ստուգումներ 813 բարձր, 291 միջին եւ 58 ցածր ռիսկայնությամբ տնտեսավարող սուբյեկտների մոտ:

ՍԱՊԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ստուգումների պլանը կազմվել է նախորդ տարվա ստուգումների արդյունքների, դիմում-բողոքների եւ առկա այլ տեղեկատվության հիման վրա:

Այսպիսով՝ ընթացիկ տարում ստուգվելու են հանրային սննդի կազմակերպում իրականացնող ավելի քան 490 տնտեսավարող սուբյեկտներ, որոնցից 250-ը նախադպրոցական ուսումնական հաստատություն, մանկատուն, հատուկ դպրոց, երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատություն, ինչպես նաեւ հանրակրթական ուսումնական հաստատություններում սննդի իրացում կազմակերպող տնտեսավարողներ են: Ուշադրության կենտրոնում են գտնվում սննդամթերքի իրացում/առեւտուր իրականացնող շուրջ 295 կազմակերպություններ, այդ թվում՝ մսի եւ ձկան իրացում իրականացնող 58 տնտեսավարող, հացի արտադրություն իրականացնող 110 տնտեսավարող, կաթնամթերք արտադրող 75 տնտեսավարող, մսամթերք արտադրող 20 տնտեսավարող: Նաեւ՝ ներմուծում եւ իրացում իրականացնող 17 ու պահածոյի, պաղպաղակի, ոգելից եւ ոչ ոգելից խմիչքների, շոկոլադի, տորթի, մակարոնեղենի, գարեջրի, հյութերի, սուրճի, թեյի ու սննդամթերքի հետ կապված այլ գործառույթներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտներ:

Բացի տարեկան պլանային ստուգումներից, կիրականացվեն նաեւ դիտարկումներ եւ ոչ պլանային ստուգումներ` ելնելով քաղաքացիների դիմում բողոքներից եւ պետական ու այլ կազմակերպություններից ստացված տեղեկատվությունից:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում գերակա ոլորտում…
2024 թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թ. մարտ ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական...
Կառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է (ուղիղ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր...
ՄԻՊ դիրքորոշումը՝ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ
Ի գիտություն ընդունելով իրավասու գերատեսչության պատրաստակամությունը հանրային քննարկումներ կազմակերպելու առնչությամբ` Պաշտպանն ընդգծում է, որ...
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Ամենաշատ