Հակառակորդի տարածած տեղեկատվությունը՝ ԼՂՀ պաշտպանության բանակին պատկանող անօդաչու սարքի ոչնչացման վերաբերյալ, իրականությանը չի համապատասխանում: Այս մասին NEWS.am-ին ասաց ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը:
«Սա Ադրբեջանի երեւակայության հերթական արգասիքն է»,- ասաց ՊԲ խոսնակը:
Նշենք, որ Ադրբեջանի տարածած տեղեկատվության վերաբերյալ Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ հայտարարել էր, որ ադրբեջանական ԶՈՒ-ն ոչնչացրել է սեփական անօդաչու սարքը, եւ այն ներկայացնում է՝ որպես հայկական։