News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն ահազանգում է, որ Կողբացի փողոցում անօրինական շինարարություն է իրականացվում:

Ավագանու անդամը բաց նամակով դիմել է Երեւանի քաղաքապետին եւ Հայաստանի քաղաքաշինության նախարարին:

«Երեւանի Կենտրոնի Թումանյան Կողբացի փողոցի բնակիչներն ահազանգել են Կողբացի 50/2 հասցեում «Վահագ Դավթյան» ընկերության կողմից իրականացվող շինարարության մասին: Նրանք եւ երեւանցիներն ընդհանրապես իրավացիորեն բողոքում են Երեւանի փոքր կենտրոնի այդ մի փոքրիկ կանաչ տարածքը զավթելու եւ շինհրապարակ դարձնելու մասին:

ՀՀ քաղաքաշինության նախարարը եւ Դուք բազմիցս հայտարարել եք, որ Երեւանը կարիք ունի ավելացնել իր կանաչ տարածքները, որի կարիքն ունի հատկապես փոքր Կենտրոնը, ուրեմն ինչպե՞ս կբացատրեք այս անթույլատրելի շինարարության թույլտվության փաստը: Հերթական անգամ ականատեսն ենք լինում նման հայտարարությունների եւ իրականության միջեւ առկա հակասությունների:

Խնդրում եմ տրամադրել այդ տարածքի շինթույլտվության մասին ամբողջ տեղեկատվությունը` ո՞վ եւ ե՞րբ է տվել շին թույլտվությունը, այն չի՞ հակասում արդյոք Երեւանի փոքր կենտրոնի մասին առկա նախագիծ օրենքին»:

Տպել
Ամենաշատ