News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մոսկվայի բորսայում ռուբլու նկատմամբ եվրոյի փոխարժեքը այսօր՝ հունվարի 30-ին, երեկվա աճուրդային օրվա համեմատությամբ աճել է 1,5 ռուբլով եւ կազմում է 79,2 ռուբլի: Իր հերթին, դոլարն աճել է 1,17 ռուբլով՝ մոտենալով 70 ռուբլու նշագծին:

Ռուբլու նկատմամբ հիմնական արժույթների ամրապնդումը սկսվել է հունվարի 26-ից հետո, երբ Standard & Poor's գործակալությունը Ռուսաստանի վարկանիշը BBB-ից իջեցրեց մինչեւ ВВ+: Հունվարի 29-ին Ռուսաստանի կողմից հաստատված դոլարի պաշտոնական փոխարժեքը կազմում է 67,15 ռուբլի, եվրոյինը՝ 76,26 ռուբլի:

Ռուբլու փոխարժեքի վրա բացասաբար են անդրադառնում Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների ներդրման սպասումները, հաղորդում է Lenta.ru-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ