News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի՝ Ճոյտի  «Հիշողություն» ֆիլմը չի օգտագործվի  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի պաշտոնական միջոցառումների շրջանակում: Այս մասին Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հունվարի 30-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:

Հանձնաժողովը, ըստ նրա, պաշտոնական դիրքորոշում չունի այդ հարցում: «Ես կարծում եմ, որ գեղարվեստական տեսանկյունից  ֆիլմը չունի այն ուժը, որը պետք է Հայոց ցեղասպանության փաստաթղթերի ներկայացման համար», - ընդգծել է Վիգոն Սարգսյանը:

Հիշեցնենք,  ֆիլմի շնորհանդեսը կկայանա փետրվարի 10-ին Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնում:  Ֆիլմի տեւողությունը 1 ժ. 45 րոպե է: Ֆիլմը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ