News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Խորհրդարանական ոչ իշխանական եռյակը որոշել է երկուշաբթի արտահերթ նիստ նախաձեռնել՝ «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի քննարկման համար: Այս մասին հունվարի 30-ին խորհրդարանական եռյակի նիստի ավարտին հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

Ըստ Հակոբյանի՝ խորհրդարանական երեք խմբակցությունները օրենքի դեմ բողոքող առեւտրականների կողմից են: «Ես երեք խմբակցությունների անունից լիազորված եմ հայտարարելու, որ մենք կսատարենք առեւտրականներին՝ օրենքի գործողությունը դադարեցնելու համար: Մենք խնդրում ենք քաղաքացիներին լինել ԱԺ շենքի առաջ՝ խորհրդարանի նիստի ընթացքում», - ասել է Հակոբյանը՝ նշելով, որ խորհրդարանական երեք խմբակցությունները մտադիր են հանդիպում խնդրել ԱԺ խոսնակի հետ՝ այս հարցի առնչությամբ:

Հիշեցնենք, «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի համաձայն՝ փոքր եւ միջին բիզնեսի համար հարկային դրույքը 3,5%-ից նվազեցվել է 1%-ի: Միաժամանակ, առեւտրականները պետք է շրջանառության համապատասխան փաստաթղթեր ներկայացնեն համապատասխան մարմիններ, հակառակ դեպքում կտուգանվեն:  Սակայն խոշոր բիզնեսի ներկայացուցիչները հաճախ փաստաթղթեր չեն տրամադրում փոքր եւ միջին ձեռնարկատերերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ