News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանում անհրաժեշտ է աճեցնել խաղողի ֆիլոքսերակայուն տեսակներ: Այդ մասին այսօր՝ հունվարի 30-ին, կառավարության նիստին հայտարարել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Նկատենք, որ կառավարության նիստին որոշում է ընդունվել Արմավիրի մարզի 4 գյուղերում ոչնչացնել ֆիլոքսերայի օջախները: Վարակված խաղողի այգիների ընդհանուր մակերեսը կազմում է 11,07 հա: Հիվանդության դեմ պայքարի համար կարող է հատկացվել մոտ 48,1 մլն դրամ (101 հազար դոլար), որոնցից 18,7 մլն-ը՝ վարակված խաղողի այգիների ոչնչացման համար (պայքարի միակ ճանապարհը), 289,4 մլն-ը՝ հատկացում այգեպաններին, քանի որ այդ այգիները 3 տարի շարունակ չպետք է մշակվեն:

11,7 հա վարակված տարածքից 9,24-ը պատկանում է մենատնտեսներին, մնացածը՝ հայկական ծագմամբ արգենտինացի միլիարդատեր Էդուարդ Էռնեկյանին պատկանող«Տիերաս դե Արմենիա» ընկերությանը: Ընկերությունը գինին արտադրում է մի քանի տարի առաջ տնկված սեփական խաղողի այգիներից: Հասարակի գյուղացիների խաղողի այգիները կոչնչացվեն, իսկ միլիարդատիրոջ այգիները անձեռնմխելի կմնան:

Արարատյան դաշտը երկար ժամանակ զերծ է եղել ֆիլոքսերայից հավելեց գյուղատնտեսության նախարարը. վարակման օջախը հայտնաբերվել է 2009թ.Գայ գյուղում: Ընդ որում նախարարը չհիշատակեց, որ հիվանդությունը սկսվել է տարածվել Էռնեկյանի ֆիլոքսերակյուն այգիների հիմնումից հետո. դրանք դիմացկուն են հիվանդության նկատմամբ, սակայն հարուցիչներ են արտադրում:

Այսպիսով, կառավարությունը որոշել է չմաքրել այգիները հիվանդությունից, այլ «լավ, թե վատ» հարմարվել դրան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ