Հյուսիսատլանտյան դաշինքը դատապարտում է իրավիճակի սրումը Ուկրաինայի հարավ-արեւելքում, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը:
«Մենք դատապարտում ենք Ուկրաինայի արեւելքում ռուսամետ անջատողականների կողմից հրադադարի ռեժիմի շփման գծում բռնությունների կտրուկ սրումը»,- ասել է նա Բրյուսելում կայացած ասուլիսում:
Սթոլթենբերգի խոսքով, Մարիուպոլի վրա կատարված հարձակումն իրականացվել է «Ռուսաստանի աջակցությունը վայելող անջատողականների վերահսկած տարածքից»:
Նա միաժամանակ ասել է,թ ե ՆԱՏՕ-ն չի կարող Դոնեցկի եւ Լուգանսկի հանրապետություններն ահաբեկչական միավորներ ճանաչել, բայց կոչ է արել Մոսկվային դադարեցնել նրանց ցուցաբերվող օգնությունը, հաղորդումէ «Ինտերֆաքսը»: