News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Վաշինիգտոնի Քարնեգի հաստատության ավագ վերլուծաբան Թոմ դը Վաալը ներկայացրել է իր նոր գիրքը՝ «Հայերն ու թուրքերը Ցեղասպանության ստվերում» վերնագրով:

Ինչպես հայտնում է «Ամերիկայի ձայնը», շնորհանդեսի բացումը կատարել է հաստատության նախագահ Ջեսիկա Մեթյուսը, որը, ի դեպ, Օսմանյան կայսրությունում այդ տարիներին ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաուի կոռն է։

Մեթյուսն ասել է, որ դը Վաալի այս գիրքը ոչ թե պատմական ակնարկ է, այլ պատմում է, թե ինչպես են այդ իրադարձություններն իրենց ազդեցությունը գործում հայերի ու թուրքերի վրա։

Դը Վալն էլ իր խոսքում նշել է. «Այդ իրադարձությունները ես նույնպես անվանում եմ Հայոց ցեղասպանություն: Ցեղասպանությունը խնդրահարույց բառ է եւ ընտրված ոչ լավագույն եզրը, սակայն ես կանգնում եմ այն մարդկանց կողքին, ովքեր այն «Հայոց ցեղասպանություն» են անվանում»:

Նրա խոսքով՝ թեեւ հայերը լիովին գոհ չէին անցյալ տարի Թուրքիայի վարչապետի արտասանած ցավակցական հայտարարությունից, հարկավոր է կարեւորել այն հանգամանքը, որ Թուրքիան առաջին անգամն էր հանդես գալիս նման խոսքերով:

«Ես ինքս կիրառում եմ «Հայոց ցեղասպանություն» բառերը, սակայն կիրառում եմ հավատալով, որ այս բառակապակցությունն իր մեջ կրում է սահմանափակումներ»,- հավելել է վերլուծաբանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ