News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆրանսիական դեղագործական «Serviette» կոնցեռնը մոտակա 5 տարիների ընթացքում Հայաստանին շաքարախտի դեմ դեղ կմատակարարի:

Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, կառավարության նիստին հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Նա նշեց, որ ընկերությունը ոչ միայն ներկայացրել է ամենացածր գնային հայտը (1 տուփի համար 1.8 եվրո կամ 0.06 եվրո (42.3 դրամ) հաբի համար), այլ նաեւ համաձայնել է մատակարարումների 10%-ը տրամադրել անվճար՝ որպես մարդասիրական օգնություն:

Հատկանշական է, որ ֆրանսիացիները առաջարկեցին ավելի ցածր գին, քան հայկական ընկերություններից մեկը, որն առաջարկում է հնդկական արտադրության համանման դեղ:

Նախարարը հիշեցրեց, որ Հայաստանում հաշվվում է մոտ 80 հազար շաքարախտով հիվանդ, որոնցից 12 հազարը ստանում է ինսուլին, որը ներկրվում է մեկ այլ հայտնի դանիական «Novo Nordisk» ընկերության կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ