News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Charlie Hebdo շաբաթաթերթը Անգուլեմում անցկացվող կոմիքսների միջազգային 42-րդ փառատոնին հատուկ մրցանակ է ստացել։

 «Հատուկ Գրան-պրին հետմահու տրվել է սպանված նկարիչներին, ովքեր պայքարել են ինքնարտահայտման ազատության համար։ Այդ պարբերականի գործունեության մեջ ավանդ ունեցած բոլոր մարդկանց աշխատանքները կլինեն մեր սրտերում», - մեկնաբանում են կազմակերպիչները։

Փառատոնի գլխավոր մրցանակը ստացել է ճապոնացի նկարիչ Կացուհիրո Օտոմոն՝ հայտնի «Աքիրա» պաշտամունքային մանգայի հեղինակը, որտեղ պատկերված են Երրորդ աշխարհամարտից հետո իրադարձությունները։

Անգելումում կոմիքսների միջազգային փառատոնն անց է կացվում 1974թ.-ից ի վեր։ Այն շ կոմիքսների ամենախոշոր փառատոնն է ողջ Եվրոպայում, հաղորդում Lenta.ru է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ