Հարկային պարտավորություններ ունեցող ընկերությունները չեն կարող ապրանք եւ ծառայություններ տրամադրել պետական գնումների համար: Այս մասին որոշում է ընդունվել Գործադիրի հունվարի 30-ի նիստում:
Ֆինանսների նախարարության գրավոր հիմնավորում նշվում է, որ պատվիրատու պետական մարմինը պետք է լիազոր մարմինների միոջոցով ստուգի մասնակիցների հարկային պարտավորությունների կատարումը, որոնք մրցույթում զբաղեցրել են առաջին եւ երկրորդ տեղերը: Այժմ հարկային պարտավորությունների ստուգումները հայեցողական են եւ հաճախ չեն իրականացվում: Արդյունքում հաճախ են այն դեպքերը, երբ պարտք ունեցողները պետգնումների մրցույթին մասնակցելու դիմումներ են ներկայացնում, իսկ առանձին դեպքերում նույնիսկ շահում: