News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վրաստանի արտգործնախարար Թամար Բերուչաշվիլին, որն այժմ ԱՄՆ-ում է, «Ազատություն» ռադիոյի հետ հարցազրույցում անդրադարձել է Ռուսաստանի հետ առեւտրային հարաբերությունների մասին թեմային: Նա ռուսական շուկան անվանել է «բավական անկանխատեսելի» եւ նշել, որ Վրաստանի իշխանությունները այն «թակարդ» են համարում:

Ըստ «Ազատություն» ռադիոյի՝ Բերուչաշվիլին հայտարարել էր, որ Վրաստանը ժամանակավորապես դադարեցրել է երկխոսությունը Ռուսաստանի հետ, քանի որ Ռուսաստանն ամեն պահ կարող է էմբարգո կիրառել:

Վրաստանում այս հայտարարությունը թյուրիմացաբար են ընկալել: 

Ավելի ուշ արտգործնախարարը հայտնել է, որ ռադիոյի լրագրողները սխալ են ներկայացրել իր խոսքերը, փոխանցում է  «Գռուզիա Օնլայնը»:

Միայն ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի եւ Վրաստանի վարչապետի Ռուսաստանի հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի բանակցությունների ձեւաչափն է դադարեցվել, ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ