News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանում մարտի 18 – 20-ին կկայանա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջազգային մեդիաֆորում՝ «Արարատի ստորոտին» խորագրով: Այս մասին Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հունվարի 30-ին Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:

«Մենք հիմա աշխատում ենք տարածաշրջանային տարբեր հանձնաժողովների հետ, որպեսզի ապահովենք տարբեր երկրների ազդեցիկ լրատվամիջոցների ներկայությունը», - ասել է նա: Ապրիլի 22 – 24-ը, ըստ Սարգսյանի,  կլինեն միջոցառումների կիզակետը, կկայանա միջազգային հանրային, քաղաքական ֆորում՝  «Ցեղասպանության հանցագործության դեմ», - նշել է նախագահի աշխատակազմի ղեկավարը:

Ապրիլի 23-ի երեկոյան կկայանաավանդական ջահերով երթ: Նույն օրը Հայ առաքելական եկեղեցին Ցեղասպանության զոհերին կդասի սրբերի շարքը: Ըստ Վիգեն Սարգսյանի՝ շատ կարեւոր է այն, որ եկեղեցին զոհերի հստակ թիվ չի արձանագրի, քանի որ սրբադասումը հավաքական բնույթ է կրում: Ապրիլի 23-ին Ազատության հրապարակում տեղի կունենա «System of a Down» ռոք խմբի համերգը: «Մենք գիտենք, որ խումբը պայքարում է Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման համար: Մենք որոշել ենք, որ ճիշտ կլինի, որպեսզի մշակույթի ոլորտում պահանջը նրանք հնչեցնեն: Մինչ այդ խումբը կանցկացնի 16 համերգ՝ աշխարհի տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Լոնդոնում, Ամստերդամում, Մոսկվայում: Համերգի ողջ շրջագայությունը կրում  է «Արթնացնենք հոգիները» («Wake the souls») խորագիրը», - ասել է նա:

Օտարերկրյա պատվիրակությունների  այցից եւ «Ծիծեռնակաբերդ» հուշահամլիրում  ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելուց հետո, ըստ Վիգեն Սարգսյանի, ապրիլի 24-ի երեկոյան  տեղի կունենա միջազգային սիմֆոնիկ նվագախմբի համերգը, որտեղ հանդես կգան երաժիշտներ Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրներից: Նվագախումբը կատարելու է  հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ: «Միջոցառման ընդհանուր անվանումն է «Վերածնունդ»: Սկիզբը  20:15-ին է, որը խորհրդանշում է 2015թ.», - նշել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների համակարգողը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Նիկոս Դենդիաս
Պատմական ճշմարտության ճանաչումը անհրաժեշտ պայման է մարդկության դեմ...
Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար...
Ես ի՞նչ իմանամ՝ Էրդողանն ինչ է ուզում, չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել․ Տիգրան Մանսուրյան
Սրբադասված մեր մեծերի՝ հայրերի, մայրերի հիշատակի առաջ խոնարհվելու օրն է...
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
Այնուհետև օրվա խորհրդով եկեղեցական համալիրի տարածքում գործող «Տապան» թանգարանում բացվել է վավերագրական լուսանկարների ցուցահանդես…
Ամենաշատ