News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հաստատել է Արեւելյան Եվրոպայի վեց երկրներում Հյուսիսատլանտյան դաշինքի հրամանատարական կետեր ու արագ արձագանքման ուժեր տեղակայելու ծրագրերը: Խոսքը Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Ռումինիայի, Լեհաստանի եւ Բուլղարիայի մասին է։

Ակնկալվում է, որ այդ հարցում վերջնական որոշում կընդունվի ՆԱՏՕ-ի դաշնակից երկրների պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ, որը փետրվարի 5-ին անցկացվելու է Բրյուսելում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Սթոլթենբերգի խոսքով՝ այդ հրամանատարական կետերը ազգային զորքեր ու ՆԱՏՕ-ի զորքերի միջեւ կապող օղակ կդառնան: Նաեւ կանցկացվեն համատեղ զորավարժություններ ու պլանավորում:

Հունվարի 28-ին ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորյա Նուլանդը հայտարարել էր, ՆԱՏՕ-ի կողմից Ուկրաինային սահմանակից եվրոպական երկրներում հրամանատարական կետեր ու արագ արձագանքման ուժեր տեղակայելու անհրաժեշտության մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Միջուկային զենքի տեղակայման գոտին ընդլայնելու մտադրություն չունենք. ՆԱՏՕ-ի ղեկավար
ՆԱՏՕ-ի որևէ երկրում ավելի շատ միջուկային զենք տեղակայելու ծրագիր չկա...
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Ես հստակ ակնարկել եմ, որ երբ խրախուսում եմ ՆԱՏՕ-ի երկրներին ավելի խորանալ իրենց զենքի պաշարների մեջ, վտանգ կա, որ նրանց ռազմական հնարավորությունները կկրճատվեն...
Արգենտինան ձգտում է ՆԱՏՕ-ի լիակատար գործընկերոջ կարգավիճակ ստանալ
Հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ...
Ամենաշատ