News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը:

Օրակարգի առաջին հարցով ներկայացվել է ՓՄՁ զարգացման խորհրդի քարտուղարության 2014 թ. ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը: Նշվել է, որ ՓՄՁ գործունեությունը խթանելու նպատակով ընթացիկ տարում ՀՀ վարչապետի հանձնարարականով գործարար համայնքի, շահագրգիռ պետական մարմինների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվել են պարբերական հանդիպումներ եւ քննարկումներ, ինչպես նաեւ հանրային իրազեկման նախաձեռնություններ՝ ընթացիկ խնդիրները վերհանելու եւ լուծման տարբերակներ քննարկելու նպատակով: Ոլորտին վերաբերող օրենսդրական դաշտի կատարելագործման նպատակով մշակվել եւ 2015 թ. հունվարի 9-ից ուժի մեջ են մտել մի շարք իրավական ակտեր, լուծման ընթացքի մեջ են գտնվում նաեւ ոլորտի խնդիրներին վերաբերող մի շարք այլ հարցեր:

Խորհուրդը քննարկել եւ ի գիտություն է ընդունել ներկայացված հաշվետվությունը: Վարչապետը գոհունակություն է հայտնել կատարված աշխատանքների արդյունքներից եւ կարեւորել ՓՄՁ ներկայացուցիչների շարունակական մասնակցությունը ոլորտին վերաբերող յուրաքանչյուր նախաձեռնության մշակման գործում:

Նիստում քննարկվել են նաեւ «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխությունների եւ մասնավորապես, փաստաթղթավորման պահանջի ուժի մեջ մտնելու հետ կապված հարցերը: Վարչապետը նշել է, որ այսօր ընդունել է կառավարության շենքի առջեւ բողոքի ակցիա անցկացնող տարբեր տոնավաճառներում գործունեություն ծավալող տնտեսվարողներին եւ լսել նրանց դիտարկումները վերոհիշյալ օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ: Հովիկ Աբրահամյանն առաջարկել է քննարկման առարկա դարձնել տնտեսվարողների առաջարկությունները՝ օրենքի կիրառում կամավորության սկզբունքով, ՓՄՁ-ների շրջանառության առավելագույն շեմի բարձրացում, եւ հարկային մարմինների ստուգումների սահմանափակում: Մտքերի փոխանակության ընթացքում խորհրդի անդամներն իրենց տեսակետներն են հայտնել բարձրացված խնդիրների վերաբերյալ եւ իրենց հերթին առաջարկություններ ներկայացրել՝ փոխընդունելի տարբերակ գտնելու համար:

Ամփոփելով քննարկման արդյունքները՝ վարչապետը շնորհակալություն է հայտնել հնչեցված բոլոր կարծիքների համար եւ նշել, որ կառավարությունը մանրամասն կքննարկի ներկայացված բոլոր առաջարկություններն ու դիտարկումները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
Ամենաշատ