News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հունվարի 30-ին ՆԱՍԴԱՔ Արմենիայում տեղի է ունեցել Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի ՀՀ դրամով արտահայտված արժեկտրոնային պարտատոմսերի (EBRDB2) 2-րդ թողարկման տեղաբաշխումը:

Ընկերության կողմից տեղաբաշխման ներկայացված 2 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով արժեկտրոնային պարտատոմսերը հաջողությամբ տեղաբաշխվել են բորսայական տեղաբաշխման հարթակի միջոցով: Ներկայացված գնման հայտերի ընդհանուր ծավալը կազմել է 2.908 մլրդ ՀՀ դրամ, իսկ աճուրդի ընթացքում ձեւավորված արժեկտրոնի կտրման եկամտաբերությունը՝ 17 %: Որպես տեղաբաշխող հանդես է եկել «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն, իսկ որպես գնորդ տեղաբաշխմանը մասնակցել է Բորսայի 5 անդամ:

Հիշեցնենք, որ ընկերության պարտատոմսերի առաջին թողարկումը (EBRDB1) ներկայումս ցուցակված է Բորսայի պարտատոմսերի հիմնական ցուցակում (Abond), որի մարումը նախատեսված է 2015թ.-ի փետրվարի 2-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ