News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ախթալայի ԼՀԿ-ի երկրորդ պոչամբարը կառուցվում է առանց համայնքի բնակչության կարծիքը հաշվի առնելու: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՔԱ Վանաձորի գրասենյակը:

Ասամբլեայի հաղորդագրությունում ասվում է.

«Լոռու մարզի Ճոճկան եւ Տավուշի մարզի Մեծ Այրում գյուղերի սահմանում է գտնվում  Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի  պոչամբարը, որը վտանգավոր գործոնների առաջացման  պատճառ է հանդիսանում  համայնքների բնակիչների համար, թե՛ առողջապահական, թե՛ գյուղատնտեսական ոլորտներում: ՀՀ Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությանը կից հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել/ փաստաթղթի անվանումը եւ  ժամկետը, երբ է տրվել/  Ճոճկան եւ Մեծ Այրում գյուղերի սահմանում Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի նոր պոչամբար կառուցելու համար:

Դա արվել է առանց համայնքի բնակիչների կարծիքը հաշվի առնելու՝ առանց նրանց հետ քննարկումներ իրականացնելու: Այդ պատճառով, նոր պոչամբարի կառուցմամբ երկու համայնքների բնակիչները կանգնած են բնապահպանական նոր խնդրի։ 2015թ․ հունվարի 29-ին Մեծ Այրումի գյուղապետարանում համայնքի ավագանու անդամ, «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Օլեգ Դուրգարյանի առաջարկով կազմակերպել էր հանրային քննարկում՝ պոչամբարի կառւցման նպատակով  հողի հատկացման վերաբերյալ:

Ինչպես մեզ հետ զրույցում նշեց Օ. Դուրգարյանը, կառավարության որոշումների վերաբերյալ որեւէ իրազեկում չի իրականացվել, իսկ ընդունված որոշումները արդյոք օրինական են՝ թե ոչ, ստուգված են արդյոք իրավական եւ սոցիալական կողմերը` պարզ չէ: Նա նշեց, որ ավագանին միայն տեղեկացվել է, որ պետք է նիստ գումարի եւ որոշում կայացնի հողերի կարգի փոփոխման վերաբերյալ, որպեսզի հետագայում այդ հողերը հատկացվեն կոմբինատին: Հանրային քննարկման արդյունքում որոշվեց թույլատրել փորձաքննություններ իրականացնել պոչամբարի կառուցման համար նախատեսված վայրում,  որի արդյունքների հիման վրա կկայացվի վերջնական եզրակացություն պոչամբարի կառուցման համար հողահատկացման վերաբերյալ: Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի արտաքին կապերի բաժնի պետ Գագիկ Շահնազարյանը, ով ներկա էր Մեծ Այրումի գյուղապետարանում կազմակերպված հանրային քննարկմանը, գյուղացիներին ներկայացրեց պոչամբարի կառուցման նպատակները եւ հետագայում համայնքի բնակիչներին տրվող հնարավորությունները, ինչպես նաեւ կարեւորեց պոչամբարի գոյության կարեւորությունը:

Նա զարմանալիորեն նշեց, որ պոչամբարը որեւէ առողջապահական վտանգ չի ներկայացնում եւ մինչ այժմ իրականացված բժշկական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ բնակիչների առողջությանը որեւէ վնաս չի հասցվում: Ինչպես պնդեց նա, նոր պոչամբարի կառուցումը հնարավորթյուն կտա փակել ներկայիս գործող պոչամբարը, որն առավել մոտ է գտնվում Մեծ Այրում գյուղին եւ նորը կկառուցվի համայնքից մոտ 2կՄ հեռավորության վրա: 

Ըստ O. Դուրգարյանի, համայնքի բնակիչների համար որեւէ երաշխիքներ չեն ներկայացվում, նաեւ  համայնքի խնդիրները լուծելու համար մշակված որեւէ նախագիծ: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հետամուտ է լինեու Մեծ Այրում համայնքի բնակիչների առողջ միջավայրում ապրելու իրավունքի պաշտպանության գործում։

Տպել
Ամենաշատ