News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Պետք է իրականացնել այնպիսի ծրագրեր, որ անապահով ընտանիքում եղած աշխատունակ անձը ապահովվի աշխատանքով: Այս մասին Սոցիալական գործընկերության հանրապետական եռակողմ հանձնաժողովի 2015 թվականի առաջին նիստի ժամանակ հայտարարել է սոցապնախարար Արտեմ Ասատրյանը:

Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նիստի օրակարգում ներառված էր երեք հարց` հանրապետական եռակողմ կոլեկտիվ նոր պայմանագրի կնքման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում, ««Զբաղվածության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի  եւ նրա կիրարկումն ապահովող ՀՀ կառավարության որոշման նախագծերի քննարկում:

Օրենքի պրակտիկ կիրառման ընթացքում ի հայտ եկած մի շարք խնդիրների լուծումներ պահանջում էին փոփոխություններ` մասնավորապես, «Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության» ծրագրում ընդգրկվող շահառուների կարգավիճակի, հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի եւ զբաղվածության խթանման, սահմանված աշխատատեղերի պարտադիր ապահովման նորմատիվի պահանջի առաջացման եւ կատարման ցուցանիշների հաշվարկման մեխանիզմների հստակեցման վերաբերյալ:

Օրենքի կիրարկումն ապահովող իրավական ակտերում եւս կկատարվեն փոփոխություններ` նպատակ ունենալով ընդլայնել փոքր ձեռնարկատիրական գործունեության աջակցության ծրագրով աշխատաշուկայում անմրցունակ անձանց տրվող աջակցության շրջանակները, բարձրացնել գործազուրկին այլ վայրում աշխատանքի տեղավորման աջակցության տրամադրման արդյունավետությունը, գործատուին տրամադրել միանվագ փոխհատուցում աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում եւ սեզոնային զբաղվածության խթանման միջոցով աջակցել գյուղացիական տնտեսությանը:

Առաջարկվող փոփոխություների հիմնական նպատակն է` առավել հասցեական դարձնել զբաղվածության քաղաքականության շրջանակներում մշակված ծրագրերը, աշխատաշուկայում անմրցունակ անձանց օգնել գտնելու հարմար աշխատանք, իսկ գյուղացիական տնտեսություններին աջակցել մշակելու իրենց գյուղատնտեսական նշանակության հողերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ