News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ հունվարի 30-ին, անփոփոխ թողեց մարտական դիրքում 19-ամյա զինծառայող Սարգիս Սահակյանին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով Արթուր Միսակյանին եւ Արտաշես Խաչատրյանին 5-ական տարվա ազատազրկման դատապարտելու առաջին ատյանի դատարանի դատավճիռը՝ մերժելով Վերաքննիչ բերված բողոքը։

Հրապարակված վճիռը շարժեց դատարանի դահլիճում գտնվող Արթուր Միսակյանի հարազատների զայրույթը, ովքեր «ամո´թ, ամո´թ» «կույրե´ր» «կեցցե´ Հայաստանի Հանրապետության արդարադատությունը» վանկարկումներով լքեցին դահլիճը՝ խոստանալով արդարության հասնել բողոքի ակցիաներով եւ ճանապարհներ փակելով։

«Ասել եմ՝ ժողովրդին հավաքելու եմ, դուրս գանք ցույցի, լապատկեքով, եղաններով ու կնանիքին դեմ եմ տալու։ Ապացուցենք, որ դատարան գոյություն չունի, որ ունենար էդքան փաստերից հետո ամեն ինչ կբացահայտեին, ոչ թե անմարդկային քայլեր կանեին»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց ամբաստանյալ Արթուր Միսակյանի հայրը։

Ինքնասպանություն գործած 19-ամյա Սարգիս Սահակյանի հայրը՝ Սեյրան Սահակյանը, NEWS.am-ի հետ զրույցում նշեց՝ հույս ուներ, որ Վերաքննիչ քրեական դատարանը վճիռը կփոխեր։

«Եթե իրոք արդարադատություն լիներ, վճիռը պետք է փոխվեր, դատարանը բացառում է սպանությունը, ասում է՝ դե, եթե գիտես՝ ով է սպանել, ասա´։ Եթե իմանամ՝ ով է սպանել, ես կսպանեմ, էլ ինչի՞ եմ ձեզ սպասում»,- ասաց Սեյրան Սահակյանը։

Ամբաստանյալ Արթուր Միսակյանի հայրը՝ Արա Միսակյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դատարանը անտեսել է մի շարք ապացույցներ եւ կաշառք վերցրել։

«Պեչատը փոխեցին, զենքը փոխեցին, մեզ կերան, թալանեցին, կաշառք վերցրին մեկից, մեր նման բանվոր մարդկանց էլ դայաղ դրին։ Հենց դատախազ Մայիլյանն էր կաշառք վերցնողը։ Երեխուս տվեք, գնամ Ադրբեջան, ապրեմ, պրծնեմ ձեզնից, մենակ պրծնեմ, էս երկրից գնամ, գնամ Թուրքիա ապրեմ, ստեղից լավ ա։ Սաղ անմեղ զինվորներին փակել են, մեղք են, արա, մեր երեխեքն են, մեր ապագան են»,- ասաց Արա Միսակյանը։

Նշենք, որ դատավարության ընթացում ամբաստանյալների պաշտպան Անի Թորոսյանը միջնորդություն ներկայացրեց որպես իրեղեն ապացույց անթույլատրելի ճանաչել ինքնասպանության գործիք ինքնաձիգը, որը, ըստ նրա, նախաքննական մարմինները փոխել են։ Դատարանը խոստացավ այդ միջնորդությունը քննության առնել վերջնական դատական ակտ կայացնելիս։

Տուժող կողմի պաշտպան Սյուզաննա Խչեյանը միջնորդեց լրացուցիչ համալիր դատաձգաբանական, դատահետքաբանական եւ դատաքիմիական փորձաքննություն կատարել եւ լրացուցիչ քննել վկաներին, որոնք խոստովանել են, որ նախնական ցուցմունքը իրենցից հոգեբանական, ուժային ճնշումներ գործադրելու եղանակով է կորզվել, որը նույնպես դատարանը խոստացավ հաշվի առնել։

Սակայն վճիռը հրապարակելիս դատարանը չանդրադարձավ ներկայացված միջնորդություններից եւ ոչ մեկին։

Հիշեցնենք, որ Արթուր Միսակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ հանդիսանալով N զորամասի զինծառայող, կոչումով կրտ. սերժանտ, մարտական դիրքում տարբեր օրերի պարբերաբար հալածել է համածառայող Սարգիս Սահակյանին` հարվածել, սեռական բնույթի հայհոյանքներ տվել, ապա նույնը շարունակել հարակից մարտական հենակետի ավագի օգնական Արտաշես Խաչատրյանի հետ միասին՝ հալածել և քննադատել Ս.Սահակյանին, ինչի հետևանքով վերջինս իրեն ամրակցված զենքով ինքնասպանություն է կատարել։

Ավագ լեյտենանտ Գոռ Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա որպես հենակետի ավագ չի կանխել Արթուր Միսակյանի և Արտաշես Խաչատրյանի անօրինական գործողությունները։ Նույն գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել նաեւ հարակից հենակետի դիտորդներ Գառնիկ Գրիգորյանին եւ Սամվել Մովսիսյանին այն բանի համար, որ նրանք մարտական հենակետը լքել են առանց առանց համապատասխան թույլատվության եւ Արտաշես Խաչատրյանի հետ գնացել հարակից մարտական հենակետ։

Արտաշես Խաչատրյանն ու Արթուր Միսակյանը դատապարտվել են 5-ական տարվա ազատազրկման, Գոռ Մարգարյանը համաներումով ազատ է արձակվել։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր. Թումանյանի ոստիկանների բացահայտումը
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ չորրորդ պատանուն և մնացած հուշանվեր թղթադրամները հայտնաբերելու ուղղությամբ: Կազմված փաստաթղթերը և երեք…
Ամենաշատ