Անհայտ անձը այսօր՝ հունվարի 30-ին, Ստամբուլում կրակ է բացել Թաքսիմ հրապարակում գտնվող ոստիկանական բաժանմունքի ուղղությամբ, հայտնում է թուրքական NTV հեռուստալիքը: Դեպքը տեղի է ունեցել Երեւանի ժամանակով ժամը 16:30-ին:
Ինչպես հայտնում է Hurriyet թերթը, վկայակոչելով իր աղբյուրները, ոստիկանության բաժանմունքի վրա հարձակվողը շիկահեր կին է եղել՝ սեւ հագուստով: Նա կրակել է AK-47 ինքնաձիգից:
Ականատեսների խոսքով՝ ավելի քան 10 կրակոց է հնչել, որից հետո անհայտ անձը դիմել է փախուստի՝ զենքը թողնելով դեպքի վայրում: «Ռիա Նովոստին»-ի փոխանցմամբ՝ տուժածներ չկան, վնասվել են ոստիկանական մեքենաները: Ոստիկանությունը որոնում է հանցագործին: