News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Կալիֆորնիական Գլենդել քաղաքի տեղական ընտրություններում 13 հայ թեկնածու է առաջադրվել: «Glendale News-Press»-ի փոխանցմամբ, ընտրությունները կայանալու են ապրիլի 7-ին:

Յոթ հոգի փաստաթղթեր է ներկայացրել՝ Գլենդելի քաղաքային խորհրդի ընտրություններին մասնակցելու համար. Պաուլա Դիվայնը, Դեյվ Ուիվերը, Էվելին Պողոսյանը, Վարդան Կարպետյանը, Էդիթ Ֆուենտեսը, Շահե Քերողլյանը եւ Արմեն Էրիկ Եսայանը:

Քեւին Քորդովա-Բրուքին եւ Ջենիֆեր Ֆրիմոնին հետաքրքրում են Գլենդելի Դպրոցական միացյալ խորհրդի ընտրությունները, որտեղ երկու թափուր պաշտոն կա: Խորհրդի ներկա անդամ Նաիրա Նահապետյանը, ում պաշտոնավարման ժամկետն արդեն լրանում է, դեռեւս հայտ չի ներկայացրել, բայց տեղեկացրել է, որ չի պատրաստվում առաջադրել թեկնածությունը:

Չորս թեկնածուներ էլ ձգտելու են զբաղեցնել Գլենդելի համայնքային քոլեջի խորհրդի երկու թափուր պաշտոնները, այդ թվում՝ խորհրդի ներկա անդամներ Թոնի Տարտալյան եւ Վահե Փերումյանը, ինչպես նաեւ նոր թեկնածուներ Սյուզան Առնոլը եւ Մայքլ Միլլերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ