News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է դոլարի փոխարժեք սահմանել 65 կոպեկը: Քաղաքական գործիչը կարծում է, որ ամերիկյան արժույթը գերագնահատված է:

«Դոլարի փոխարժեքը սահմանենք այնպես, ինչպես ԽՍՀՄ-ում էր: Եկեք 65 կոպեկ վճարենք, եւ ամեն ինչ նորմալ կլինի»,- ասել է Ժիրինովսկին:

Նա նաեւ կարծում է, որ անհրաժեշտ է արգելել դոլարով հիփոթեքի տրամադրումը, ինչպես նաեւ արտարժույթի օգտագործումը երկրի ներսում:

«Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ արտարժույթով հիփոթեքի արգելքի մասին հունվարի 30-ին հայտարարել է նաեւ Ռուսաստանի կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլլինան:

Նշենք, որ հունվարի 28-ին Պետդումային է ներկայացվել օրինագիծ, որն արգելում է արտարժույթով վարկերի տրամադրումը: Օրինագծի նախաձեռնողը «Արդար Ռուսաստան» խմբակցության պատգամավոր Անդրեյ Օզերովն է: Նա հայտնել է, որ նմանատիպ քայլերն անհրաժեշտ են արժութային ռիսկերից խուսափելու համար:

Լիբերալ-դեմոկրատներն առաջին անգամ չէ, թր առաջարկում են հրաժարվել դոլարից: 2013թ.-ի դեկտեմբերին էլ պատգամավոր Միխայիլ Դեգտյարեւը պատրաստել էր օրինագիծ, որն արգելում է ամերիկյան արժույթի օգտագործումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ