News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Երեւանի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ անչափահաս աղջկան ինքնասպանության փորձի հասցնելու դեպքի առթիվ։

Հունվարի 29-ին՝ ժամը 12:45-ին, Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «Կիեւյան» կամրջից աղջիկ է ընկել ջրի մեջ եւ ողջ մնացել:

Ժամը 13:15-ին «Արմենիա» ՀԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության թիվ 23 խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել Կոտայքի մարզի բնակչուհի, 11-րդ դասարանի աշակերտուհու։

Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 12:40-ին, անչափահաս աղջիկը կյանքին վերջ տալու նպատակով ցած է նետվել «Կիեւյան» կամրջից:

Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակ չէ հաղորդում տալու:

Դեպքի առթիվ Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-110-րդ հոդվածի հատկանիշներով։

Կատարվում է նախաքննություն, միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ինքնասպանության փորձի պատճառները։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամասիայի ոստիկանները բացահայտել են ապօրինի արդյունահանում
Ամասիայի համայնքային ոստիկանները ստացել էին տեղեկություն, որ Գտաշեն...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 107 դեպք. գրանցվել է 4 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 8 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի...
Պատգամավորներն այցելել են Սամվել Վարդանյանին. մանրամասներ նրան շղթայված ծեծելու դեպքից
Բայց այն, ինչ տեղի է ունեցել քաղաքացու հետ ՀՀ քննչական կոմիտեից դեպի ՁՊՎ տանելու ճանապարհին, դուրս է մարդկային երևակայությունից…
«Աբովյան» ՔԿՀ կալանավորված անձ Մարիետա Խաչատրյանի գործով նախաձեռնվել է քննարկման ընթացակարգ. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը՝ կալանավորված անձ Մարիետա Խաչատրյանի բողոքի վերաբերյալ...
Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելու մեխանիզմով շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցվել
Նույն օրը քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին վերոնշյալ ամբողջ գումարի չափով...
Աշտարակում գողացված ավտոմեքենան հայտնաբերվել է Փարաքարում
Արագածոտնի մարզային քննչական վարչությունում գողության հատակնիշներով նախաձեռնվել էր քրեական...
Ամենաշատ