News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին հայտարարել է, թե, որ եթե հայերն անկեղծ են 1915-ի հարցում, թող խնդիրը թողնեն պատմաբաններին։

Թուրքական Haber7 կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը TRT հեռուստաընկերության եթերում խոսել է նաեւ Հայկական հարցից՝ պնդելով, թե Հայկական սփյուռքը հանգիստ չի մնում։ Մեղադրելով Սփյուռքին՝ Էրդողանը հիշեցրել է, թե Թուրքիան միշտ ասել է, թե պատրաստ է քննարկել թեման պատմաբանների հետ։ «Մենք ասում ենք, որ եթե անկեղծ եք, բացենք մեր արխիվները, թողենք թող պատմաբաններն ուսումնասիրեն, զեկույցները մեզ ներկայացնեն։ Իսկ մենք, որպես քաղաքագետներ, նստենք խոսենք։ Եթե կա ինչ-որ բանի համար վճարելու անհրաժեշտություն, մենք կվճարենք դա, սակայն ոչ-ոք չի գալիս։

Խնդրի հետ կապ չունեցող երկրները ըստ իրենց հայեցողության որոշումներ են կայացնում։ Եթե հարցնես, Հայաստանի տեղը քարտեզի վրա ցույց չի կարող տալ, բայց խորհրդարանում Հայաստանի հետ կապված որոշումներ են ընդունում։ Մենք պարտավոր չենք ինչ-որ մեկի պատվերով ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,-ասել է Էրդողանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքական դատարանը «Հայոց ցեղասպանություն» արտահայատությունը խոսքի ազատության մեջ է դիտարկել
Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախկին նախագահի եւ անդամների կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության տարելիցի նվիրված հիշատակի միջոցառմանը...
Կիպրոսի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Այնուհետև նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ...
Եթե Թուրքիան դեռ չի բացել արխիվները, ապա ինչպե՞ս են դրանք հասանելի դարձել հայտարարություն անողին. Գևորգ Դանիելյան
Քարոզչամեքենան իբր այնքան մեծ հաջողություններ է գրանցել, որ որոշել են, թե իբր…
Թուրքիան պետք է հայերից ներողություն խնդրեր 1915–ի համար. Թուրքիայի նախկին փոխվարչապետ
Իմ պաշտոնավարման օրոք Թուրքիան առաջին երկրներից է, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը...
Նիկոլաոս Դենդիասը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Մարտի 4-ին Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս...
Բրիտանացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերը ծաղկեպսակ են դրել ու ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության…
Ամենաշատ