News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Տեսահոլովակը, որտեղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կատարում է Մարք Ռոնսոնի Uptown Funk հիթը, երեք օրում մոտ կես մլն դիտում է ունեցել YouTube-ում:

Տեսանյութը, որը տեղադրել է Barackdubs օգտատերը, գովեստի խոսքերի է արժանացել հենց Ռոնսոնի կողմից, հաղորդում է Hello Magazine-ը:

Մեկ րոպե տեւողությամբ տեսանյութը կազմված է Օբամայի հրապարակային ելույթների դրվագներից: «Օրհնում եմ քեզ դրա համար, @barackdubs», - գրել է Մարք Ռոնսոնը Tqitter-ի իր էջում:

Uptown Funk-ը բրիտանացի հեղինակ կատարող եւ պրոդյուսեր Մարք Ռոնսոնի եւ ամերիկացի երգիչ Բրունո Մարսի երգն է, որը թողարկվել է 2014-ի նոյեմբերի 10-ին: Սինգլը ահյտնի է դարձել եւ զբաղերել առաջին հորիզոնականները Մեծ Բրիտանիայի, Կանադայի, ԱՄՆ-ի եւ այլ երկրների չարթերում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ