News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հանրապետական Միթ Ռոմնին հայտարարել է, որ 2016-ին չի առաջադրվելու ԱՄՆ նախագահական ընտրություններում:

«Երկար մտորումներից հետո ես որոշեցի, որ ավելի լավ կլինի հնարավորություն տալ մեր կուսակցության այլ առաջնորդներին դառնալ մեր հաջորդ թեկնածուն»,-ասել է Ռոմնին, հաղորդում է The New York Times-ը:

Հիշեցնենք, որ Ռոմնին 2008 եւ 2012 թվականներին մասնակցել է ԱՄՆ նախագահական ընտրություններին: Առաջին դեպքում նա հանել էր իր թեկնածությունն հօգուտ հանրապետական Ջոն Մաքքեյնի, իսկ երկրորդ դեպքում պարտվել էր Բարաք Օբամային:

Ռոմնին զբաղեցրել է Մասաչուսեթսի նահանգապետի պաշտոնը 2003-2007 թվականներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ