News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Գահերի խաղի» հեղինակ Ջորջ Մարթինի վեցերորդ գիրքը՝ The Winds of Winter-ը («Ձմռան քամիները»), 2015 թվականին չի հրատարակվի, ինչպես ակնկալում էին երկրպագուները: Այս մասին Guardian-ին հաղորդել է Harper Collins հրատարակության հեղինակ Ջեյն Ջոնսոնը:

Դրա փոխարեն կհրատարակվի ֆանտաստիկ նովելների պատկերազարդ ժողովածու՝ ստեղծված «Գահերի խաղի» պաշտոնական նախորդ երեք գրքերից:

Ջոնսոնը հայտարարել է, որ վեցերորդ գրքի հրապարակման մասին որեւէ տեղեկություն չունի:

2014 թվականի վերջին Մարթինի բլոգում «12 օր մինչեւ…» հաշվարկ էր սկսվել, եւ երկրպագուները վստահ էին, որ դա նոր գրքի հրատարակության հաշվարկն է: Մինչդեռ հեղինակը Սուրբ Ծննդյան հաշվարկն էր կատարում:

«Գահերի խաղը» շարքի առաջին գիրքը հրատարակվել է 1996 թվականին: 2011 թվականի ապրիլին ամերիկյան HBO հեռուստաալիքը սկսել է հեռարձակել նույնանուն սերիալը, որի յուրաքանչյուր սեզոնը համընկնում է ցիկլի մեկ գրքին: «Գահերի խաղի» հեռուստատեսային տարբերակը երկու անգամ առաջադրվել է «Էմմի»-ի, նաեւ «Հյուգո» մրցանակ է ստացել՝ լավագույն բեմադրության համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ