News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հունվարի 30-ին ՀՀ սփյուռքի նախարությունում կայացավ Լրագրողների համահայական համաժողովները համակարգող մարմնի հերթական նիստը, որը վարում էր համակարգող խորհրդի նախագահ Շահան Քանդահարյանը:

Նիստին մասնակցում էին համակարգող մարմնի անդամներ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Ն. Մարտիրոսյանը, ՀՀ ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը, ՀՀ սփյուռքի նախարարության պատասխանատու աշխատակիցներ:

 Նիստին հեռակապով միացել էին նաեւ Իրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Դերենիկ Մելիքյանը, Չեխիայի «Օրեր» ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը, Լիբանանի «Խոսնակ» ամսագրի գլխավոր խմբագիր Համբիկ Մարտիրոսյանը եւ գրող, հրապարակախոս Հակոբ Վարդիվառյանը (ԱՄՆ):

Ողջունելով նիստի մասնակիցներին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնավորապես նշեց. «Ուրախ եմ ողջունել այսքան վաստակաշատ լրագրողների. դուք ներկայացնում եք այն ամրոցը, որը կոչվում է տեղեկատվական ցանց: Հատկապես այս տարի դուք շատ մեծ անելիք ունեք, եւ ձեր գործունեությունը, հրապարակումներն ու աշխատանքները պետք է բխեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովի կողմից երեկ ընդունված համահայկական հռչակագրի տառին ու ոգուն: Որքան ակտիվ ու գործունյա եղաք, այնքան ուժեղ կդիմադարձեք թուրք-ադրբեջանական քարոզչությանն ու կեղծարարությանը: 2015թ. ակնկալում եմ, որ դուք միասնական կլինեք եւ ձեր բոլոր ջանքերը համակարգված կներդնեք այդ ուղղությամբ»:

Քննարկվեցին նիստի օրակարգում ընդգրկված հարցերը՝ «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ՝ լավագույն հրապարակում» անվանակարգով մրցանակաբաշխության անվանակարգերի եւ չափորոշիչների հստակեցումը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների լուսաբանումը տարածաշրջանային մամուլում եւ Լրագրողների 7-րդ համաժողովում հնչած առաջարկություններին վերաբերող հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ տեղի ունեցած վայրագություններն ու դրանց տված դասերը և թուրքական կառավարությանը…
Անթիլիասում կկայանա «Ցեղասպանություն և Արցախ» միջազգային համաժողով՝ Հայաստանից ու աշխարհից գիտնականների մասնակցությամբ
Ապրիլի 20-22-ը Անթիլիասում  Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի կողմից..
Ամենաշատ