Պակիստանի հարավային Սինդ նահանգի Շիկարպուր շրջանում այսօր՝ հունվարի 30-ին, տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհերի թիվը հասել է 61-ի: Նահանգի առողջապահության նախարար Ջամ Մեհթաբ Դահերը հայտարարել է, որ «զոհերի 54 մարմիններ գտնվում են Շիկարպուրի հիվանդանոցում, եւս 7 մարդ մահացել է Սուկուր եւ Լարկանա քաաղաքների հիվանդանոցներում»:
Հիշեցնենք, որ պայթյունը որոտացել է տեղի հուսեյնիում, ուրբաթօրյա աղոթքից հետո, որտեղ շիաները սգո արարողություն էին իրականացնում:
Պակիստանում պայթեցրել են շիական մզկիթը
Պայթյունի ալիքից փլուզվել է շենքի տանիքը, անցորդների մի մասը մնացել է փլատակներում: Պայթյունի պատճառը դեռեւս ճշտված չէ, բայց տեղի իշխանությունները չեն բացառում, որ պայթուցիկը գործի է դրել մահապարտ ահաբեկիչը:
Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, շատերի վիճակը ծայրահեղ ծանր է:
Պայթյունի պատասխանատվությունն իր վրա է վերցրել իսլամիստական «Ջանդուլա» խմբավորումը, որն իրեն համարում է «Թալիբան» շարժման պակիստանյան մասնաճյուղ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»: