News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրը Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ պատմել է իր ընտանիքի ու այն մասին, թե ինչպես է գաղթականների ընտանիքն իր մեջ ուժ գտել Ցեղասպանության սարսափներն ապրելուց հետո կյանքը շարունակելու համար։

Ազնավուրի մոր ընտանիքից կոտորածների զոհ են գնացել տատը, պապը, մորաքույրը եւ երկու մորեղբայրները, իսկ մայրն իր տատիկի հետ գաղթել է Ֆրանսիա։ Մայրը փրկվել է միայն նրա շնորհիվ, որ մեկնել էր Ստամբուլ տատիկին այցելության։ Ազնավուրի հայրը, որը Ռուսաստանի քաղաքացի էր, Ցեղասպանության հետեւանքով որեւէ հարազատի չի կորցրել, ինչն Ազնավուրի խոսքով՝ իրենց ընտանիքի գոյատեւման բանաձեւն է եղել՝ մոր արցունքներն ու հոր ծիծաղը։

«Նրանք իրական Ցեղասպանություն չեն ապրել։ Նրանք այն ապրել են իրենց սրտերում, իրենց ընտանիքներում։ Եթե հայրս ու մայրս Թուրքիայի նույն շրջանից լինեին, միգուցե լացուկոծն ավելի շատ լիներ, բայց ես ունեի մի շատ տխուր մայր եւ մի շատ լավատես հայր։ Մայրս միշտ արտասվում էր, երբ հիշում էր ծնողներին։ Նա արտասվում էր, հայրս ծիծաղում։ Սրանք իսկական մարդկային կատակերգության երկու դիմակներն էին։ Դրա համար էլ մենք ոչինչ չիմացանք, սովորեցինք լավատես լինել, գոյատեւել»,- Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պաշտոնական կայքին պատմել է աշխարհահռչական շանսոնիեն։

Շանսոնիեն նաեւ ասել է, որ կցանկանար պարզել՝ արդյոք մոր կողմից կան ողջ մնացած հարազատներ։ Եթե այդպիսիք կան, շանսոնիեն հասկանում է՝ ինչու իրեն մինչեւ հիմա չեն գտել. նրան՝ որպես Ազնավուր են ճանաչում, մինչդեռ նրա մորական ազգանունը Բաղդասարյան է։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը....
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Ամենաշատ