News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի այցը Ռուսաստան չեղյալ չի հայտարարվել, այն նախատեսված չի եղել: Այս մասին լրագրողներին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Ջեն Փսակին:

«Դժվար է չեղյալ հայտարարել այցը, որն ամբողջությամբ նախատեսված չէր»,-ասել է Փսակին՝ մեկնաբանելով լրատվամիջոցների համապատասխան հրապարակումները: Սակայան նա չի ժխտել, որ նման այց նախապատրաստվում էր:

Միաժամանակ Փսակին հայտարարել է, որ պետքարտուղարությունը հույս ունի, որ Մյունխենում փետրվարի 6-8-ին կայանալիք կոնֆերանսի շրջանակներում երկկողմ հանդիպում տեղի կունենա Ջոն Քերրիի եւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջեւ:

Մինչ այդ կոնֆերանսը Քերրին կայցելի Կիեւ: Փետրվարի 5-ին նա հանդիպում կունենա Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի, վարչապետ Արսենի Յացենյուկի, ԱԳ նախարար Պավել Կլիմկինի, ինչպես նաեւ Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորների հետ:

Փսակիի խոսքով՝ ԱՄՆ պետքարտուղարի այցը կվկայի, որ ԱՄՆ-ը կայուն կերպով աջակցում է Ուկրաինային եւ նրա ժողովրդին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ