News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եվրոպական խմբի ղեկավար Յերուն Դեյսելբլումի բանակցությունները Հունաստանի  ֆինանսների նոր նախարար Յանիս Վարուֆակիսի հետ ավարտվել են վիճաբանությամբ։

Աթենքում հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում Վարուֆակիսը հայտարարել է, որ Հունաստանը չի պատրաստվում համագործակցել եվրոպական վարկատուների «եռյակի» առաքելության հետ՝ տեսակետ հայտնելով, որ այդ եռակողմ անհասկանալի կոմիտեն  (ԵՄ, Եվրոպական ԿԲ եւ ԱՄՀ) հակաեվրոպական քաղաքականություն է վարում։

Դեյսելբլումը, լսելով հույն նախարարի խոսքերի թարգմանությունը, ասել է. «Դու հենց նոր սպանեցիր «եռյակին»։ Վարուֆակիսը այս անգամ պատասխանել է զարմացական բացականչությամբ, ինչից հետո Եվրոպական խմբի ղեկավարը լքել է դահլիճը։

Reuters-ը հայտնում է, որ ավելի ուշ Վարուֆակիսը լրագրողներին հայտնել է, որ իշխանության եկած ՍԻՐԻԶԱ կուսակցության դիրքորոշումը հնարավորություն է տվել «ստանալ հույն ժողովրդի վստահությունը»:

Lenta.ru-ն հիշեցնում է, որ Հունաստանի ՍԻՐԻԶԱ կուսակցությունը հաղթել է հունվարի 25-ի ընտրություններում, այն պահանջել է Հունաստանի պարքերի վերաձեւակերպում կամ մասնակի չեղարկում: Այժմ Հունաստանի ընդհանուր պարտքը ՀՆԱ-ի մոտ 150% է:

Ավելի վաղ Եվրոպայի ԿԲ-ն հայտարարել էր, որ չի մասնակցելու Հունաստանի պարտքերը մասնակի չեղյալ հայտարարելուն կամ պարտքի վերաձեւակերպմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ