News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Իսլամական պետության» գերության մեջ գտնվող Ճապոնացի լրագրող Կենձի Գոտոյի հետ կապված իրավիճակը դեմ է առել փակուղու, հայտարարել է Ճապոնիայի փոխարտգործնախարար Յասուհիդե Նակայամուն, որը գտնվում է Ամմանի օպերատիվ շտաբում։

«Իրավիճակը փակուղային է դառնում», — փոխանցում է Koyodo-ն Նակայամայի պատասխանը՝ Կենձի Գոտոյի ազատման փորձերի վերաբերյալ հարցին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Իսլամական պետության» գրոհայինները հունվարի 24-ին հրապարակել էին ճապոնացի մուս պատանդի՝ Հարունա Յուկավայի սպանված վիճակում լուսանկարները եւ տեսագրություն, որտեղ մյուս պատանդը ներկայացնում է ԻՊ-ի պահանջները։

Ահաբեկիչները Ճապոնիայի կառավարությանն առաջարկել են պայմանավորվել Հորդանանի ղեկավարության հետ, որտեղի բանտերից մեկում պահվում է Սաջիդա ար Ռիշավի անունով ահաբեկչուհին։
Ճապոնիայի կառավարությունը Հորդանանին խնդրել է աջակցել  Գոտոյի ազատմանը, ի պատասխան՝ Հորդանանի իշխանությունները հայտարարարել են, որ պետք է համոզվեն, որ իրենց ՌՕՈՒ օդաչուն, որը եւս գերի է ընկել ԻՊ-ի մոտ, իրոք դեռ ողջ է։

Հունվարի 20-ին ահաբեկիչները հայտարարել էին, որ գերի են վերցրել  Ճապոնիայի երկու քաղաքացիների՝ պահանջելով  200 մլն դոլարի գրավ։
Ավելի ուշ ԻՊ-ը հայտարարել էր գերիներից մեկի մահապատժի մասին։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ