News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բացառել է  Հունաստանի պարտքերը դուրս գրելու հնարավորությունը։ Մասնավոր վարկատուները, ըստ նրա, հրաժարվել են դուրս գրել պարտքերը, իսկ «բանկերը արդեն մի քանի միլիարդի պարտք են ներել Հունաստանին»։

«Ես պարտավորությունների հետագա դուրսգրման հնարավորություն չեմ տեսնում», — Մերկելի խոսքերն է  փոխանցում Agence France-Presse-ը։
Ըստ Կանցլերի՝ Աթենքին ֆինանսական օգնության հատկացման պայմանը Հունաստանում բարեփոխումների շարունակումն է։

«Եվրոպան կշարունակի օգնել Հունաստանին եւ ճգնաժամից տուժած այլ երկրներին, եթե այդ երկրները ձգտեն բարեփոխումների իրականացման», - հավելել է նա։
Գերմանիան եւ ԵՄ այլ երկրներ մտադիր են սպասել Հունաստանի նոր կառավարության տնտեսական ծրագրին, հավելել է Մերկելը։

Հունաստանի ՍԻՐԻԶԱ կուսակցությունը հաղթել է հունվարի 25-ի ընտրություններում, այն պահանջել է Հունաստանի պարքերի վերաձեւակերպում կամ մասնակի չեղարկում: Այժմ Հունաստանի ընդհանուր պարտքը ՀՆԱ-ի մոտ 150% է:

Ավելի վաղ Եվրոպայի ԿԲ-ն հայտարարել էր, որ չի մասնակցելու Հունաստանի պարտքերը մասնակի չեղյալ հայտարարելուն կամ պարտքի վերաձեւակերպմանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ռուբինյանը և Կլաարը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը, տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր
Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը...
Եվրամիությունը կքննարկի իրանական հրթիռներ և անօդաչուներ արտադրողների դեմ պատժամիջոցները
Թեհրանի ատոմային ծրագիրը չի քննարկվում․․․
Ամենաշատ