News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Թեննեսի նահանգի բնակիչը հունվարի 30-ին մեղադրվել է աֆրիկյան Գամբիա պետությունում պետական հեղաշրջում կազմակերպելու մեջ:

Մինեսոտա նահանգի շրջանային դատարանը միաժամանակ ԱՄՆ-ի եւ Գամբիայի երկքաղաքացիություն ունեցող 41-անհա Էլեջի Բերոուին մեղադրանք է առաջադրել երկրի կառավարության դեմ դավադրություն կազմակերպելու մեջ, հաղորդում է Associated Press-ը:

Հունվարի սկզբին մեղադրանք է առաջադրվել Գամբիայի երկու քաղաքացիներին՝ 46-ամյա Պապ Ֆաալուին եւ 57-ամյա Չերնո Նջեին: Քննության վարկածով՝ նրանք միմյանցից անկախ ուղեւորվել են Գամբիա՝ անկարգություններին մասնակցելու համար: Ենթադրվում է, որ Էլեջի Բերոուն դավադիրների առաջնորդներից մեկն է:

Դեկտեմբերի 30-ին զինված անձինք գամբիական Բանջուլ քաղաքում գրոհել են պետության նախագահի նստավայրը: Հարձակման պահին նախագահ Յայիա Ջամմեն արտերկրում:

Անհաջող փորձից հետո Ֆաալը նավակով փախել է հարեւան Սենեգել եւ ապաստան գտել ԱՄՆ-ի դեսպանատանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ