News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ, ադրբեջանամետ դիրքորոշմամբ հայտնի  Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մեթյու Բրայզան կարեւոր է համարում ղարաբաղյան բանակցային գործընթացում ԱՄՆ-ի դերի ակտիվացումը, նաեւ՝ Ադրբեջանին աջակցելը։

 «Կովկասի բանբեր»-ի հետ զրույցում նախկին համանախագահը հայտարարել է, որ Վաշինգտոնը բավականաչափ չի հետաքրքրվում այդ խնդրով, եւ ամերիկյան ղեկավարությանը կոչ է արել Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներին քաղաքական աջակցություն երաշխավորել՝ բանակցություններում բեկումնային պահի հասնելու համար։

 «Կամ էլ ԱՄՆ-ի նախագահը պետք է ժամանակ առ ժամանակ անմիջական հանդիպումներ ունենա նախագահներ Ալիեւի եւ Սարգսյանի հետ, ինչպես անում էր Դմիտրի Մեդվեդեւը նախագահ եղած ժամանակ։  Միաժամանակ, նախագահ Օբաման պետք է հրապարակավ ցույց տա, որ այդ հակամարտությունը կարեւոր է ԱՄՆ-ի համար։ Թեեւ, ըստ իս, Օբաման հակամարտություններ շատ ունի, եւ ամենակարեւորն այն է, որ կողմերից մեկն ինչ-որ քայլ անի, որը ցույց կտար, որ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները պատրաստ են լուրջ փոխզիջումների։ Սա, ի դեպ, կարող է գրավել ԱՄՆ-ի նախագահի ուշադրությունը», - նշել է նա։

Բրայզան նաեւ հավելել է, որ ղարաբաղյան հակամարտության եւ դրա կարգավորման հանդեպ հետաքրքրությունը կարելի է արթնացնել նաեւ այլ միջոցներով։ «Ադրբեջանական սփյուռքը, ինչպես եւ թուրքականը, կարող է ավելի ակտիվ դեր կատարել այս հարցում եւ ԱՄՆ-ում կարծիք ձեւավորել։ Դա լավ կլինի, բայց դեռ բավարար չէ։ Իսկ եթե օրինակ Բաքուն կամ Երեւանը կամ երկու կողմերը միաժամանակ ինչ-որ քայլեր անեն եւ նախագահները հայտարարեն, որ պատրաստ են անմիջական բանակցություններ վարել, դա շատ դրական աղմուկ կբարձրացնի, որը կգրավի Ամերիկայի բարձրաստիճան պաշտոնյաների  ուշադրությունը», - վստահ է ԱՄՆ-ում Ադրբեջանի նախկին դեսպանը։

Միաժամանակ Բրայզան հայտարարել է, որ վաղ թե ուշ ամերիկացի առաջնորդները խոստովանում են, որ Ադրբեջանի նկատմամբ կան ռազմավարական  շահեր եւ դրանք պետք է պաշտպանել։ «Եթե Օբաման խոսում է իր ռազմավարական  շահերը պաշտպանելու մասին՝ օգնելով Սաուդյան Արաբիային, ինչո՞ւ նույնը չանի Ադրբեջանի պարագայում», - առաջարկել է  դիվանագետը։ Ընդհանուր առմամբ, ըստ նրա, ԱՄՆ-ն Հարավային Կովկասին չափազանց քիչ ուշադրություն է դարձնում. «Ես կարծում եմ՝ այստեղ խիստ հարկավոր է ԱՄՆ-ի ռազմավարությունը, իսկ դրա առաջին քայլը պետք է դառնա Հարավային Կովկասում Ամերիկայի շահերը որոշելը», - ընդգծել է Բրայզան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ