News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

AirAsia ինքնաթիռի անձնակազմը աղետից մի փոքր առաջ կարող էր անջատել բորտային համակարգիչը, հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով հետաքննությանը մոտ աղբյուրներին: Reuters-ի տվյալներով՝ բորտային համակարգի անսարքությունը նկատվել էր ավիաաղետից դեռ մեկ շաբաթ առաջ:

Ինչպես հայտնում է Bloomberg-ը համակարգիչը վերաբեռնելու անհաջող փորձից հետո օդաչուներն այն անջատել են: Այդ քայլը չի խոչընդոտել օդանավի շահագործմանը, սակայն արդյունքում հանվել է պաշտպանությունը, որը օդաչուին թույլ չի տալիս ինքնաթիռը դուրս բերել վտանգավոր ռեժիմներ:

Reuters-ի փոխանցմամբ՝ ավիաաղետը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ երկրորդ օդաչուն շատ կտրուկ բարձրություն է հավաքել: Այդ պահին «ոչ ստանդարտ ընթացակարգ» իրականացնող անձնակազմի հրամանատարը թեեւ զբաղեցրել է իր տեղը, սակայն չի հասցրել ուղղել սխալը, հաղորդում է Lenta.ru-ն:

Ավելի վաղ Ինդոնեզիայի տրանսպորտի անվտանգության ազգային կոմիտեն հաղորդել էր, որ աղետից անմիջապես առաջ օդանավի ղեկը սկսել է վարել երկրորդ օդաչուն:

Հիշեցնենք, որ մալազիական Airbus-ը 2014 թվականի դեկտեմբերի 28-ի վաղ առավոտյան ինդոնեզական Սուրաբայա քաղաքից չվերթ էր իրականացնում դեպի Սինգապուր: Թռիչքից կարճ ժամանակ անց այն անհետացել է ռադարների էկրաններից: Օդանավում գտնվող բոլոր 162 մարդիկ զոհվել են: Ներկայումս ծովից դուրս է բերվել նրանցից 70-ի մարմինը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեւանում քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
Ապրիլի 24-ին` ժամը 00:15-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»
Նախօրեին մոտ մեկ տասնյակ քաղաքացիների ոստիկանները բերման էին ենթարկել...
Հրդեհ Սիլիկյան թաղամասում
Ապրիլի 23-ին, ժամը 14:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Երեւանի Աշխատանքի հրապարակում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին
Ապրիլի 24-ին, ժամը 00:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի...
Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ պայթյունի վայրից 80 մետրի հեռու հայտնաբերվել է տղամարդու դի
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը...
Գյումրիում «Mitsubishi»-ն բախվել է «Երազ»-ին, ապա կայանած «ԳԱԶել»-ին. «Mitsubishi»-ում եւ «ԳԱԶել»-ում հրդեհ է բռնկվել
Պարզվել է, որ Օզանյան փողոցում գտնվող քաղաքային մարզադաշտի մոտակայքում...
Ամենաշատ