News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայտնի են դարձել Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքին տրամադրված փաստաբանների անունները: NEWS.am-ի տեղեկություններով՝ Ավետիսյանների տրամադրված հանրային պաշտպաններից մեկը Թամարա Բաղդասարյանն է, ում հետ սակայն չհաջողվեց կապ հաստատել: Իսկ փաստաբան Երեմ Սարգսյանի հետ Ավետիսյաններն արդեն պայմանավորվածություն են ձեռք բերվել եւ երկուշաբթի օրը փաստաբանը եւս կներգրավվի գործում:

Նա ավելի վաղ հայտարարել էր, որ կամավոր կպաշտպանի նրանց շահերը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Երեմ Սարգսյանն ասաց, որ քանի դեռ գործում չի ներգրավված, որեւէ բան չի կարող ասել: Ավետիսյաններին տրված մյուս հանրային պաշտպանների անուններն առայժմ չի հաջողվել պարզել:

Հիշեցնենք, որ Գյումրի քաղաքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սպանության փաստի առթիվ հարուցված քրեական գործով տուժողների իրավահաջորդներ Եգոր Ադամյանը, Լուսինե Ավետիսյանը և Ռիտա Պետրոսյանը դիմել են Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին՝ անվճար հիմունքներով իրավաբանական օգնություն տրամադրելու հարցով։

Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալի 30.01.2015թ. որոշմամբ տուժողների իրավահաջորդներ Եգոր Ադամյանին, Լուսինե Ավետիսյանին և Ռիտա Պետրոսյանին տրամադրվել է հանրային պաշտպան։

Հաշվի առնելով փաստաբանների արձագանքները տուժողների իրավահաջորդներին պաշտպանելու հարցում, մյուս իրավահաջորդների շահերի պաշտպանությունը կկազմակերպվի կամավոր հիմունքներով ներգրավվող փաստաբանների միջոցով։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դստերը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է  հիվանդանոց, սակայն դեպքից 7 օր անց հիվանդանոցում մահացել է նաեւ նա:

Այս գործով նույն օրը, կեսգիշերին մոտ ձերբակալվել է ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել եւ մեղադրանք են առաջադրել ՌԴ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Հունվարի 21-ին Պերմյակովին մեղադրանք են առաջադրել նաեւ հայ քննիչները՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում:

ՀՀ գլխավոր դատախազության մեկնաբանմամբ, նա գտնվում է ՌԴ իրավազորության ներքո եւ դատվելու է ռուսական օրենսդրությամբ: Այս որոշումը հանրային բողոքի լայն ալիք էր բարձրացրել հասարակության շրջանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ