News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երեւանցուն ի՞նչ օգուտ է տալիս տրանսպորտային երթուղիների ուղեգծերի վերանայումը: Նման հարցադրմամբ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին նամակ է ուղղել Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը:

Նամակում ասվում է.

«Սույն թվականի հունվարի 27-ին Երեւանի քաղաքապետարանի տարածած մամլո հաղորդագրության համաձայն Մայրաքաղաքի վերգետնյա հասարակական տրանսպորտի որոշակի ուղեգծերում նկատվող ուղեւորահոսքի նվազումով պայմանավորված հունվարի 26-ից որոշ երթուղիներից օգտվող քաղաքացիներն այսուհետ կսպասարկվեն տվյալ երթուղուն զուգահեռ գործող այլ երթուղիներից:

Հաղորդագրությունից մասնավորապես հանվել են թիվ 11, թիվ 15, թիվ 31, թիվ 51, թիվ 40, թիվ 30 ավտոբուսային երթուղիներն ու որոշ դեպքերում քաղաքացիներին առաջարկվում է օգտվել միայն երթուղային տաքսիների ԳԱԶԵԼՆԵՐ-ի ծառայությունից:

Սույն մամլո հաղորդագրությունից հետեւում են մի շարք հարցեր.

• Ինչո՞վ է պայմանավորված որոշակի ուղեգծերում նկատվող ուղեւորահոսքի նվազումը,

• Վերոնշյալ երթուղիների ավտոբուսները որտե՞ղ են օգտագործվելու,

• Քանի՞ ավտոբուսներ էին սպասարկում վերոնշյալ 6 երթուղիները,

• Արդյոք ավտոբուսային երթուղիների վերանայման գործընթացում հաշվի են առնվելու Երեւանի ծայրամասերում ապրող քաղաքացիների համար երեկոյան ժամը 8-ից հետո տրանսպորտի հետ կապված խնդիրները: Մասնավորապես, լսելո՞ւ եք Ծարավ Աղբյուր թաղամասի բնակիչների երկարատեւ բողոքներն այն մասին, որ ընդամենը 2 միկրոավտոբուսային` թ.34 եւ թ.38 երթուղիներն են աշխատում այդ ուղղությամբ, այն էլ մինչեւ երեկոյան ժամը 8-ը, որտեղ տեղակայված են ՊՐՈԹԵԶԱՎՈՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ, «ԱԹԵՆՔ ՄՍԱՄԹԵՐՔ» արտադրությունը, ԱՐԹՄԵԴ բժշկական կենտրոնը եւ իհարկե թաղամասի շենքերը:

Որքանո՞վ է քաղաքապետարանի սույն նախաձեռնությունը օգնելու երեւանցիների տրանսպորտի ոլորտում առկա խնդիրների լուծմանը:

Տպել
Ամենաշատ