Ուկրաինայի իշխանությունների կողմից մարտնչող Վրաստանի քաղաքացիները պատասխանատվության չեն ենթարկվի արտերկրում զինված խմբավորումներին մասնակցելու համար, հայտարարել է Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Լեւան Իզորիան:
«Այդ ճշգրտումները ոչ մի դեպքում չեն անդրադառնա Վրաստանի այն քաղաքացիների վրա, որոնք կմասնակցեն ուկրաինական իշխանությունների օրինական իրավազորությունների շրջանակներում ռազմական գործողություններին», - հայտարարել է Լեւան Իզորիան:
Երկրի ներքին գործերի փոխնախարարի խոսքով՝ քրեական պատասխանատվության կենթարկվեն միայն Վրաստանի այն քաղաքացիները, ովքեր կռվում են ապօրինի զինված խմբավորումների կողմում:
Գործակալության տվյալներով՝ ուկրաինական զինվորականների կողմում հարյուրից ավելի Վրաստանի քաղաքացի են մասնակցում: