News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի իշխանությունների կողմից լսելի լինելու հույսը կտրած բնակչությունը սկսել է օգնության խնդրանքով դիմել Ալիեւ-Հեյդար-կրտսեր տոհմի փոքր շառավղին:

haqqin.az-ի փոխանցմամբ՝ Գյանջայի բնակիչ Փարիզ Գոջաեւը օգնության խնդրանքով դիմել է նախագահ Իլհամ Ալիեւի տղային՝ Հեյդար Ալիեւին:

Իր ուղերձում Փ. Գոջաեւը գրում է, որ իր հայրը՝ Հաֆիզ Գոջաեւը, Գյանջայում զբաղվում է ձեռնարկատիրությամբ: Փ. Գոջաեւի խոսքով՝ նրա հորը սնանկության է հասցրել Muğan Bank, որտեղից վերջինս վարկ է վերցրել: Իր ուղերձում Փ. Գոջաեւը գրում է, որ Գյանջայի գործադիր իշխանության ղեկավար Էլման Վալիեւը նրանց ընտանիքին հողամաս է հատկացրել՝ տուն կառուցելու նպատակով: Բանկի ղեկավարությունը իր հորը խոստացել է օգնել տան շինարարության հարցում, սակայն ոչինչ չի արվել: Հակառակը, բանկի ղեկավարությունը Գոջաեւից պահանջում է ազատել խանութը, որը նա գրավ է դրել բանկում: Գոջաեւը գրում է, որ ավելի վաղ պատկանել է իր հորը, սակայն երբ իր հայրը վարկ է վերցրել, խանութը ձեւակերպվել է՝ որպես բանկի սեփականություն եւ վարձակալության տրվել նախկին տիրոջը:

Փ. Գոջաեւը Հեյդար Ալիեւին խնդրում է օգնել իր ընտանիքին  եւ այդ իրավիճակը անձնական վերահսկողության տակ պահել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ