News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Անցած տարի մայրաքաղաքում բնակարանների առքուվաճառքի գործարքների թիվը տարեկան կտրվածքով ավելացել է 30,1%-ով:  Այսպիսին են պաշտոնական տվյալները: Գնողունակ պահանջարկի նման ցնցող աճը կարող էր հանգեցնել այդ պահանջարկի օբյեկտի համարժեք թանկացմանը: Սակայն պաշտոնական շուկայական գները գործնականում չեն փոխվել: Երեւանի բնակարանների մակերեսի 1 քմ-ի համար հաշվարկված պարզ միջին հանրահաշվական գինը մեկ տարվա ընթացքում ավելացել է ընդամենը… 0,1%-ով:

Ինչպես հայտնի է, Հայաստանում դեկտեմբերը նշանավորվեց ԱՄՆ դոլարի փոխարժեքի վայիվերումներով: Անցած տարվա դեկտեմբերի համեմատությամբ՝ համաշխարհային արժույթը 14,4%-ով ամրապնդել է իր դիրքերը: Այս աճը սենսացիոն անակնկալ էր: Նոյեմբերի 1-ից մինչեւ 30-ը դոլարի փոխարժեքն արդեն հասցրել էր ավելանալ 5,5%-ով, ընդ որում, հետագա աճը լիովին կանխատեսելի էր:

Գաղտնիք չէ, որ անշարժ գույքի զգալի մասը, հատկապես՝ մայրաքաղաքում, գնահատվում եւ վաճառվում է դոլարով, այլ ոչ թե դրամով: Ուստի համաշխարհային արժույթի թանկացման գործոնը բնակարանների շուկայում կարող էր փոխել իրավիճակը: Հանուն ֆինանսական օգուտի (այսինքն, ընտանեկան բյուջեի համալրման) իրենց բնակարանները ծախող սեփականատերերը լիովին կարող էին նվազեցնել գները դոլարով:

Բոլորը քաջտեղյակ են, որ անշարժ գույքի հայկական շուկայում վաճառողներն ավելի շատ են, քան գնորդները: Ընդ որում, անշարժ գույքի առաջարկի աճը շատ առումով «ապահովվում է» բնակչության արտագաղթով: Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում մշտական բնակչության թիվը կրճատվել է 6,5 հազարով:

Բացի այդ, գրանցվել է նաեւ հարաբերականորեն բնական հավելաճ՝ 15,3 հազար մարդ: Ստացվում է, որ միայն մեկ տարվա ընթացքում  մոտ 22 հազար մարդ լքել է երկիրը(ընդմիշտ կամ մեկից ավելի տարի բացակայել են երկրից): Պայմանականորեն դա կազմում է մոտ 5,5 հազար ընտանիք: Նրանց մի մասը, անկասկած, վաճառել է իր անշարժ գույքը՝ դրանով իսկ ավելի խախտելով անշարժ գույքի շուկայում առաջարկի ու պահանջարկի հավասարակշռությունը: Իսկ երբ պահանջարկի ստագնացիայի դեպքում առաջարկն ավելանում է, ապա գները նվազում են

Վերջին երկու տարիների այդ միտումները բացարձակապես չեն արտացոլվել Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պարբերաբար հրապարակվող տեղեկատվությունում: Սակայն եթե այդ «գները» դրամից վերածենք դոլարի, ապա ստացվում է, որ անցած տարվա դեկտեմբերին բնակարանների արժեքը շոշափելիորեն նվազել է: Օրինակ մայրաքաղաքի ստանդարտ մակերեսով (63 քմ) բնակարանը «էժանացել է» միանգամից 5.5 հազար դոլարով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ